Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ (ԱՅԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 6. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց իրավունքները

գործել է մինչև 2015-01-03Բացել ARLIS-ում

Հոդված 6. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց իրավունքները

1. Կրթության առանձնահատուկ պայմաններ սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետպատվերի շրջանակում երեխան իրավունք ունի բժշկական ստուգման և բժշկահոգեբանամանկավարժական գնահատման:

2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք իրավունք ունեն կրթական ծրագրերին, իրենց զարգացման առանձնահատկություններին և տարիքին համապատասխան ստանալու`

ա) նախադպրոցական, տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթություն՝ պետական և համայնքային հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ անվճար հիմունքներով.

բ) հատուկ կրթություն՝ հատուկ և ներառական կրթություն իրականացնող հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում՝ անվճար հիմունքներով.

գ) նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն և հետբուհական մասնագիտական, հիմնական և լրացուցիչ կրթություն՝ համապատասխան ուսումնական հաստատություններում՝ պետպատվերի շրջանակում կամ օրենքով սահմանված այլ արտոնյալ հիմունքներով։

3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք ուսումնառության ընթացքում իրավունք ունեն օգտվելու հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների` օրենսդրությամբ սահմանված իրավունքներից և պարտականություններից, ինչպես նաև հաշմանդամության դեպքում օգտվելու օրենքով սահմանված արտոնություններից։

4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք կարող են ուսումնառության մեկ ձևից անցնել այլ ձևի կամ փոխադրվել առանձնահատուկ կրթության այլ ուսումնական հաստատություն՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի։

5. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ցուցաբերվում է հատուկ մանկավարժական օգնություն՝ ուսումնական հաստատություններում հաստիքագրված հատուկ մանկավարժի և (կամ) վերականգնողական կենտրոններում և համայնքներում հատուկ մանկավարժական ծառայություններ կազմակերպելու միջոցով։

6. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել օգնականի ծառայություններից։ Օգնականի ծառայություններից օգտվելու կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։