Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 14. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց բժշկահոգեբանամանկավարժական գնահատումը

գործել է մինչև 2015-01-03Բացել ARLIS-ում

Հոդված 14. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց բժշկահոգեբանամանկավարժական գնահատումը

1. Երեխաների ֆիզիկական, մտավոր և (կամ) հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտման և գնահատման, նրանց ընդունակություններին և կարողություններին համապատասխան կրթության իրականացման ձևի ընտրության նպատակով ձևավորվում են բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոններ։ Բժշկահոգեբանամանկավարժական գնահատում իրականացնող կենտրոնների նկատմամբ պահանջները և դրանց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բժշկահոգեբանամանկավարժական գնահատումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած համապատասխան չափորոշիչների հիման վրա։

3. Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնները՝

ա) սահմանում են երեխաների զարգացման առանձնահատկությունների առավել վաղ շրջանում բացահայտման, գնահատման և կրթության համար համարժեք պայմանների ապահովման հիմքերը.

բ) կազմում են համապատասխան եզրակացություն՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության համար համարժեք պայմանների վերաբերյալ.

գ) մատուցում են խորհրդատվություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներին (այլ օրինական ներկայացուցիչներին).

դ) մատուցում են խորհրդատվություն մանկավարժության, առողջապահության և սոցիալական ոլորտների աշխատակիցներին՝ երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կամ նրանց ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) իրավունքների վերաբերյալ.

ե) ձևավորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների բազա և օրենքով սահմանված կարգով այն տրամադրում համապատասխան շահագրգիռ կազմակերպություններին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։