Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը

գործել է մինչև 2015-01-03Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է՝

1) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող՝

ա) անձանց,

բ) երեխաների ծնողների կամ օրենքով սահմանված կարգով նրանց այլ օրինական ներկայացուցիչների,

գ) չափահաս անձանց` օրենքով սահմանված կարգով լիազոր ներկայացուցիչներ ճանաչված անձանց նկատմամբ.

2) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն իրականացնող մանկավարժների, սոցիալական, առողջապահության և այլ ոլորտների աշխատակիցների նկատմամբ.

3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթությունն ապահովող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու նրանց պաշտոնատար անձանց նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։