Հոդված 8. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն ստանալու ձևերը և դրանց իրականացման երաշխիքները
Հոդված 8. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն ստանալու ձևերը և դրանց իրականացման երաշխիքները
1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթությունը կարող է իրականացվել`
ա) պետական և ոչ պետական հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ ներառական կրթության և տնային ուսուցման ձևով.
բ) հատուկ կրթական հաստատություններում՝ հատուկ կրթության և ուսուցման ձևով.
գ) բուժական հաստատություններում (երկարատև ստացիոնար բուժման դեպքում)՝ տնային ուսուցման ձևով.
դ) օրենքով սահմանված այլ ձևերով։
Հատուկ կրթական ուսումնական հաստատությունների տիպերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Պետական հատուկ կրթական ուսումնական հաստատությունները կարող են վերակազմակերպվել կամ լուծարվել, եթե սովորողների համար ապահովվում է հատուկ կրթությանը համարժեք պայմաններով ուսուցումը։
3. Ոչ պետական հատուկ կրթական հաստատությունների վերակազմակերպման կամ լուծարման դեպքում սովորողներին երաշխավորվում է պետական ուսումնական հաստատություններում կրթության իրավունքի իրականացում: