Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 22. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման ֆինանսավորումը

գործել է մինչև 2015-01-03Բացել ARLIS-ում

Հոդված 22. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման ֆինանսավորումը

1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն իրականացնող ուսումնական հաստատության ֆինանսավորման հիմնական աղբյուրները պետական և համայնքային բյուջեներն են, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց (ներառյալ` օտարերկրյա պետությունների) կատարած ներդրումները, սեփական միջոցները, որոնք գոյացել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեությունից և այլ աղբյուրներից։

2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատության ֆինանսավորման չափանիշները մեկ սովորողի հաշվարկով չեն կարող ցածր լինել պետական համանման ուսումնական հաստատությունների համար պետական չափորոշիչներով սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակից։

3. Հատուկ կրթության հաստատություններում, ներառական կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում, տնային ուսուցման պայմաններում, ստացիոնար բուժական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթությունն իրականացվում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակով:

4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ ուսուցման ձևի և ուսումնական հաստատության տիպի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։