Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 16. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը

գործել է մինչև 2015-01-03Բացել ARLIS-ում

Հոդված 16. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը

1. Բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների վերաբերյալ եզրակացության հիման վրա տարածքային կառավարման պետական մարմինը (Երևանում` Երևանի քաղաքապետը) վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը։

2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագիրը հիմք է երեխայի կրթության ուսումնական հաստատությունն ընտրելու համար։

3. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրի տիպային ձևը մշակում և հաստատում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը։

4. Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնների և տարածքային կառավարման պետական մարմինների պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան պատասխանատվություն են կրում սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիության համար:

(16-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-126-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։