Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 11. Ուսուցումը ստացիոնար բուժական հաստատության պայմաններում

գործել է մինչև 2015-01-03Բացել ARLIS-ում

Հոդված 11. Ուսուցումը ստացիոնար բուժական հաստատության պայմաններում

1. Անձի կրթության իրավունքն ապահովելու նպատակով կրթության և առողջապահության մարմինները պարտավոր են հանրակրթական ծրագրերին համապատասխան կազմակերպել ստացիոնար բուժական հաստատություններում երկարատև (ոչ պակաս, քան 21 օր) բուժման մեջ գտնվող երեխաների ուսուցումը:

2. Ստացիոնար բուժական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթությունն իրականացվում է տվյալ բուժական հաստատության և օրենքով սահմանված կարգով իրավասու համարվող ուսումնական հաստատության միջև պայմանագրի հիման վրա։ Պայմանագրի պատճենը ներկայացվում է կառավարության պետական կառավարման լիազոր մարմին։

3. Ստացիոնար բուժական հիմնարկի պայմաններում ուսուցումը կազմակերպելու պայմանագրի տիպային ձևը հաստատում են կրթության և առողջապահության պետական կառավարման լիազոր մարմինները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։