Գլուխ 3 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 15. Երեխային բժշկահոգեբանամանկավարժական գնահատման ներկայացնելը
Հոդված 15. Երեխային բժշկահոգեբանամանկավարժական գնահատման ներկայացնելը
1. Կրթության առանձնահատուկ պայմաններ սահմանելու նպատակով երեխան կարող է ներկայացվել բժշկահոգեբանամանկավարժական գնահատման՝
ա) ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) դիմումի հիման վրա՝ իր նախաձեռնությամբ կամ կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության համակարգի իրավասու մարմինների և հասարակական կազմակերպությունների առաջարկով.
բ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա։
2. Երեխայի բժշկահոգեբանամանկավարժական գնահատումը կազմակերպվում է ծնողի (կամ նրա այլ օրինական ներկայացուցչի) մասնակցությամբ։