Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 17. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը

գործել է մինչև 2015-01-03Բացել ARLIS-ում

Հոդված 17. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է`

ա) հաստատել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման կարգը.

բ) հաստատել հանրակրթական և հատուկ պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը.

գ) սահմանել պետական հատուկ կրթության չափորոշիչների մշակման, հաստատման և ներդրման կարգը.

դ) հաստատել հատուկ կրթության ծրագրերի լիցենզավորման կարգը.

ե) սահմանել հատուկ կրթական ուսումնական հաստատությունների տիպերը.

զ) սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը.

է) սահմանել նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթության և վարպետային ուսուցման այն մասնագիտությունների ցանկը, որոնք կարող են կազմակերպվել տնային ուսուցման պայմաններում.

ը) սահմանել նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթության այն մասնագիտությունների ցանկը, որոնց դեպքում պարտադիր չէ առնվազն հիմնական կրթության հիմքը.

թ) սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության ապահովման ֆինանսավորման բարձրացված չափաքանակը.

ժ) սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպող մանկավարժների աշխատանքի վարձատրության արտոնյալ պայմանների հաշվարկման կարգը.

ժա) սահմանել բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոններին ներկայացվող պահանջները և դրանց ցանկը.

ժբ) սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար առանձին մարզական պարապմունքներ իրականացնելու կարգը.

ժգ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։