Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 23. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական և գիտամեթոդական ապահովումը

գործել է մինչև 2015-01-03Բացել ARLIS-ում

Հոդված 23. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական և գիտամեթոդական ապահովումը

1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան, կախված այդ հաստատությունների տիպերից և ձևերից, ներառում է սովորողների համար անհրաժեշտ տարածքներ, կառույցներ, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսուցման համար անհատական տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, համակարգչային դասարաններ, ներառյալ` վերականգնողական կաբինետների կազմավորում, մարզական և հանրային միջոցառումների կազմակերպում, սննդի, բժշկական սպասարկման, առողջարարական և բուժիչ-կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում, կենցաղ-տնտեսական և սանիտարահիգիենիկ սպասարկում և համապատասխան ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում։

2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները ապահովվում են դասագրքերով, հատուկ գրենական պիտույքներով ու հարմարանքներով, գիտամեթոդական նյութերով։

3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության նյութատեխնիկական և գիտամեթոդական միջոցներով ապահովումը ֆինանսավորվում է պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: (23-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-98-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։