Գլուխ 6 · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 26. Միջազգային համագործակցությունը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման բնագավառում
Հոդված 26. Միջազգային համագործակցությունը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման բնագավառում
1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման բնագավառի միջազգային գործակցությունն իրականացվում է միջազգային պայմանագրերի հիման վրա և ուղղված է բնագավառի զարգացմանը:
2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպմանն առնչվող մարմինները, հաստատությունները, պետական և ոչ պետական կազմակերպությունները, ինչպես նաև շահագրգիռ ֆիզիկական անձինք իրավունք ունեն մասնակցելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման միջազգային ծրագրերին և նախագծերին, ներառյալ` մասնագետների պատրաստմանն առնչվող հարցերին: