Հոդված 4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության նպատակները
Հոդված 4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության նպատակները
1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության նպատակը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց իրենց ընդունակություններին և կարողություններին համապատասխան և առողջությանը համարժեք ուսումնական միջավայրում նրանց հասարակական հարմարեցման, ինքնասպասարկման ունակությունների ձեռքբերման, աշխատանքային, մասնագիտական գործունեության և ընտանեկան կյանքին պատրաստվածության ապահովումն է:
2. Եթե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձը սահմանված կարգով ճանաչված է հաշմանդամ, ապա կրթության առանձնահատուկ պայմանների անհրաժեշտությունը ներառվում է հաշմանդամի անհատական վերականգնման ծրագրում` հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: