Հոդված 167. Չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունները
Հոդված 167. Չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունները
1. Չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխելու դեպքում ապրանքները կարող են հայտարարագրվել ԱՏԳ ԱԱ մեկ ծածկագրով` մինչև ապրանքների տեղափոխումը ստացված դասակարգման վերաբերյալ վերադաս մաքսային մարմնի նախնական որոշման առկայության դեպքում` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած անձի թույլտվության հիման վրա:
Սույն մասով նախատեսված որոշումը պետք է պարունակի տեղեկություններ` հայտարարատուի մասին, ավարտուն կամ կոմպլեկտավորված ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրի և ներկայացված ապրանքների՝ այդ ծածկագրին համապատասխանության մասին, ապրանքների տեղափոխման ժամկետի մասին, ինչպես նաև կարող է պարունակել այլ կողմնորոշիչ տեղեկություններ` վերադաս մաքսային մարմնի հայեցողությամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված թույլտվությունը գործում է առավելագույնը մեկ տարի ժամկետով և կարող է երկարաձգվել ևս վեց ամսով` հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա: