Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-05-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ I · ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 2. Մաքսային կարգավորումը և մաքսային գործը Հայաստանի Հանրապետությունում

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 2. Մաքսային կարգավորումը և մաքսային գործը Հայաստանի Հանրապետությունում

1. Հայաստանի Հանրապետությունում մաքսային կարգավորումը Միության մաքսային օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մաքսային գործի իրականացման կարգի ու կանոնների սահմանումն է։

2. Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն ընդգրկում է Միության մաքսային սահմանով, Հայաստանի Հանրապետության սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգը և պայմանները, մաքսային վճարների գանձումը, մաքսային ձևակերպումները, մաքսային հսկողությունը և մաքսային քաղաքականության իրագործման այլ միջոցները:

3. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են Միության իրավապայմանագրային բազան կազմող միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով նախատեսված` ապրանքների արտաքին առևտրին վերաբերող մաքսասակագնային կարգավորման միջոցները, արգելքները և սահմանափակումները:

4. Միության իրավապայմանագրային բազան կազմող միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով Հայաստանի Հանրապետությունը միակողմանի կիրառում է մաքսասակագնային կարգավորման առանձին միջոցներ, արգելքներ ու սահմանափակումներ՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։

5. Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի սահմանված արգելքների ու սահմանափակումների կիրառման նպատակով անձանց գործողությունները կարող են սահմանվել այդ արգելքներն ու սահմանափակումները սահմանող Հայաստանի Հանրապետության օրենքով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։