ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 43 · ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐՈՎ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 247. Խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունները
Հոդված 247. Խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունները
1. Հայաստանի Հանրապետության սահմանով խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային ձևակերպումներն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 47-րդ գլխի համաձայն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետության սահմանով խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հայտարարագրման առանձնահատկություններ: