Հոդված 117. Մաքսատուրքի, հարկերի բռնագանձումը առաջնահերթ այն ապրանքների հաշվին, որոնց համար մաքսատուրք, հարկեր չեն վճարվել
Հոդված 117. Մաքսատուրքի, հարկերի բռնագանձումը առաջնահերթ այն ապրանքների հաշվին, որոնց համար մաքսատուրք, հարկեր չեն վճարվել
(վերնագիրը լրաց. 16.05.16 ՀՕ-81-Ն)
1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև վճարողի հաշիվներին դրամական միջոցների բացակայության դեպքում մաքսային մարմինները «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով իրավունք ունեն բռնագանձելու մաքսատուրքը, հարկերը, դրանց գծով տույժերը և տոկոսները առաջնահերթ այն ապրանքների իրացման հաշվին, որոնց համար մաքսատուրք, հարկեր չեն վճարվել, եթե տվյալ ապրանքները չունեն Միության ապրանքների կարգավիճակ։
2. (մասն ուժը կորցրել է 16.05.16 ՀՕ-81-Ն)
3. Սույն հոդվածով նախատեսված ապրանքների իրացումից ստացված գումարների տնօրինումն իրականացվում է սույն օրենքի համաձայն։
(117-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն)