Հոդված 214. Հայտարարատուի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փոխանցումն այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը` առանց մաքսային մարմինների թույլտվության
Հոդված 214. Հայտարարատուի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փոխանցումն այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը` առանց մաքսային մարմինների թույլտվության
1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները հայտարարատուի կողմից առանց մաքսային մարմինների թույլտվության կարող են փոխանցվել անձի տիրապետմանը և օգտագործմանը Միության մաքսային օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ դեպքերում:
2. Անձը, որին տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցվել են «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները, հայտարարատուի հետ համապարտ պարտավորություն է կրում վճարման ենթակա մաքսային վճարների վճարման համար:
3. Մաքսային մարմինը, Միության մաքսային օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, իրավունք ունի պահանջելու «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փաստացի գտնվելու վայրի վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ և ապրանքները այլ անձի փոխանցելու դեպքում՝ այդ անձի մասին տեղեկություններ։