Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-05-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 35 · «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 221. Գիտական կամ առևտրային նմուշների ժամանակավոր արտահանումը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 221. Գիտական կամ առևտրային նմուշների ժամանակավոր արտահանումը

1. Գիտական կամ առևտրային նմուշները, որոնք ժամանակավոր արտահանվում են Հայաստանի Հանրապետությունից Միության սահմաններից դուրս՝ փորձարկումների, հետազոտությունների, ստուգումների ենթարկելու կամ նման գործողությունների իրականացման ընթացքում օգտագործելու համար, հայտարարագրվում են մաքսային հայտարարագրման պարզեցված կարգով՝ սույն հոդվածի դրույթներին համապատասխան։

2. Ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ, ինչպես նաև փոստային առաքումներով Հայաստանի Հանրապետությունից Միության սահմաններից դուրս ժամանակավոր արտահանվող գիտական կամ առևտրային նմուշները հայտարարատուի ցանկությամբ կարող են հայտարարագրվել պարզեցված կարգով՝ գիտական կամ առևտրային նմուշները ուղարկող կազմակերպության գրավոր դիմումը որպես մաքսային հայտարարագիր ներկայացնելով: Սույն մասում նշված դիմումի ձևը սահմանում է վերադաս մաքսային մարմինը։

3. Գիտական կամ առևտրային նմուշները «Ժամանակավոր արտահանման» ընթացակարգով բաց են թողնվում մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ չորս ժամվա ընթացքում:

4. Մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է սահմանվել ապրանքների ցանկ, որոնց բաց թողնման ժամկետը կարող է կազմել մինչև մեկ աշխատանքային օր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։