ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 44 · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ
Հոդված 248. Միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների, դրանց պահեստամասերի և սարքավորումների, ինչպես նաև պաշարների՝ Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխումը
Հոդված 248. Միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների, դրանց պահեստամասերի և սարքավորումների, ինչպես նաև պաշարների՝ Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխումը
1. Միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների, դրանց պահեստամասերի և սարքավորումների՝ Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումներն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 48-րդ գլխի համաձայն:
2. Պաշարների՝ Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումներն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 50-րդ գլխի համաձայն: