ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 40 · «ՀՐԱԺԱՐՈՒՄ՝ ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 235. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների տնօրինումը
Հոդված 235. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների տնօրինումը
1. Ապրանքներից հրաժարումը՝ հօգուտ պետության, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների համար չպետք է հանգեցնի այնպիսի ծախսերի, որոնք չեն կարող փոխհատուցվել ապրանքների իրացումից ստացված միջոցների հաշվին։
2. Ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվել է «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգը, փոխանցվում են պետական կառավարման այն մարմնին, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված է դրանց իրացումը, ոչնչացումը կամ վերամշակումը կազմակերպելու համար։