Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-05-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸԳլուխ 18 · ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ

Հոդված 118. Մաքսատուրքի, հարկերի բռնագանձումը գրավադրված դրամական միջոցների, ավել վճարված (բռնագանձված) մաքսատուրքի, հարկերի չմարված մնացորդի և վճարողի այլ գույքի հաշվին

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 118. Մաքսատուրքի, հարկերի բռնագանձումը գրավադրված դրամական միջոցների, ավել վճարված (բռնագանձված) մաքսատուրքի, հարկերի չմարված մնացորդի և վճարողի այլ գույքի հաշվին

1. Մաքսային մարմիններն իրավունք ունեն բռնագանձելու վճարման ենթակա մաքսատուրքը, հարկերը, դրանց գծով տույժերը, տոկոսները գրավադրված դրամական միջոցների, ավել վճարված (գանձված) մաքսատուրքի, հարկերի չմարված մնացորդի և վճարողի այլ գույքի հաշվին` դատարանի վճռի հիման վրա։

2. Գրավադրված դրամական միջոցների, ավել վճարված (գանձված) մաքսատուրքի, հարկերի գումարների վրա բռնագանձում տարածելը իրականացվում է Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշվից կամ Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով որոշված հաշվից։ Մաքսային մարմինը գրավադրված դրամական միջոցների, ավել վճարված (գանձված) մաքսատուրքի, հարկերի հաշվին մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների գումարների բռնագանձման մասին գրավոր հայտնում է մաքսատուրք, հարկեր վճարողին բռնագանձումից հետո՝ մեկ օրվա ընթացքում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։