ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸԳլուխ 14 · ՄԱՔՍԱՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 100. Մաքսավճարների վճարման ժամկետները
Հոդված 100. Մաքսավճարների վճարման ժամկետները
1. Մաքսային ընթացակարգերի շրջանակներում մաքսավճարները պետք է վճարվեն մաքսային հայտարարագիր ներկայացնելուն զուգահեռ:
2. Մաքսային ուղեկցման համար մաքսավճարները պետք է վճարվեն մինչև մաքսային ուղեկցման փաստացի իրականացման սկիզբը:
3. Ժամանակավոր պահպանման համար մաքսավճարները պետք է վճարվեն մինչև մաքսային մարմնի պահեստից ապրանքները փաստացի հանելը:
4. Նախնական որոշումների համար մաքսային վճարները պետք է վճարվեն մինչև մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրումը:
(100-րդ հոդվածը 14.11.19 ՀՕ-229-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.02.2020 թվականին:)