Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածում՝
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի «զ» կետի երկրորդ նախադասությունը հանել.
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հիմնադրամի հաշվում կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100000-ապատիկը:
Քարոզչության հիմնադրամ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների (պատգամավորական խմբերի) մուծումների չափը յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 25000-ապատիկը: Նրանցից յուրաքանչյուրը կարող է կատարել մուծում միայն մեկ հիմնադրամում: Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է քարոզչության հիմնադրամ կատարել նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով կամավոր մուծում:
Քարոզչության հիմնադրամում կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է կենտրոնական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն քվեարկության օրվանից 20 օր և 10 օր առաջ, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո` 3-րդ օրը:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված անձանց` հիմնադրամների հաշվին մուծած գումարները, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե:»: