Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «իրավունքը» բառից հետո լրացնել «և վստահված անձը» բառերով.

2) 1-ին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունները.».

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին և օտարերկրյա հասարակական կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավեր ուղարկելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով՝ համապետական ընտրությունների համար սահմանված կարգով:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների` հանրաքվեի վերաբերյալ զեկույցները տեղադրվում են կենտրոնական հանձնաժողովի համացանցային կայքում:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները (պատգամավորական խմբերը) և հանրաքվե նախաձեռնողը կարող են ունենալ վստահված անձինք:

Վստահված անձ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:

Վստահված անձ չեն կարող լինել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները, դիտորդները, հանրաքվեի հանձնաժողովի անդամները:

Հանրաքվե նշանակելուց հետո Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները (պատգամավորական խմբերը), ինչպես նաև հանրաքվե նախաձեռնողը մինչև քվեարկության օրվանից 15 օր առաջ կարող են կենտրոնական հանձնաժողով ներկայացնել գրավոր դիմում վստահված անձանց վկայականներ ստանալու համար: Հանձնաժողովը վկայականում նշում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների (պատգամավորական խմբերի), ինչպես նաև հանրաքվե նախաձեռնողի անվանումը և ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում տրամադրում է վկայականներ` կազմավորված տեղամասերի թվի եռապատիկին հավասար թվով: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցության (պատգամավորական խմբի), ինչպես նաև հանրաքվե նախաձեռնողի կողմից վկայականներում լրացվում են վստահված անձանց անունները, և վկայականները տրամադրվում են վստահված անձանց:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։