Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Դիտորդների, վստահված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականություններն ու գործունեության երաշխիքները
1. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու կարգն ու պայմանները, դիտորդների հավատարմագրումը, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:
2. Հանրաքվեի ժամանակ վստահված անձանց կարգավիճակը, գրանցումը, լիազորությունները, իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:»: