Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 15. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 15. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները և հանրաքվեով ընդունված օրենքներն ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակմանը հաջորդող օրվանից:

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակումն իրականացվում է կենտրոնական հանձնաժողովի՝ հանրաքվեի դրված նախագծի ընդունման մասին որոշումը հրապարակվելուց հետո՝ ութերորդ օրը, եթե կենտրոնական հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել սահմանադրական դատարան:

Եթե կենտրոնական հանձնաժողովի՝ հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումը բողոքարկվել է սահմանադրական դատարան, ապա «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակումն իրականացվում է հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ուժի մեջ թողնելու կամ հանրաքվեի դրված նախագիծն ընդունված համարելու վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումից հետո ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։