Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Տեղամասային հանձնաժողովների լիազորությունները
1. Տեղամասային հանձնաժողովների՝ սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված տեղամասային ընտրական հանձնաժողովները: Տեղամասային հանձնաժողովը`
1) կազմակերպում է հանրաքվեի դրված հարցի քվեարկությունը, ամփոփում քվեարկության արդյունքները հանրաքվեի տեղամասում.
2) կազմում է հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, արձանագրության օրինակը փակցնում է տեղամասային կենտրոնում.
3) հանձնաժողովի կնիքը, դրոշմակնիքը, գրանցամատյանը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության երկու օրինակները, հանրաքվեի փաստաթղթերի պարկը և քվեատուփը ներկայացնում է ընտրատարածքային հանձնաժողով.
4) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված և հանրաքվեին վերաբերելի այլ լիազորություններ:»: