Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 19. Հանրաքվեի ֆինանսավորումը
1. Հանրաքվեի կազմակերպման և անցկացման (ներառյալ` ցուցակները կազմելը, հանրաքվեի հանձնաժողովների անդամների ուսուցում կազմակերպելը), ինչպես նաև հանձնաժողովների գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների կազմակերպման և անցկացման ֆինանսավորման կարգին համապատասխան:»: