Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 33. Ընտրատարածքային հանձնաժողովի գործողությունները տեղամասային հանձնաժողովների արձանագրությունները ստանալուց հետո

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 33. Ընտրատարածքային հանձնաժողովի գործողությունները տեղամասային հանձնաժողովների արձանագրությունները ստանալուց հետո

1. Ընտրատարածքային հանձնաժողովում ստուգվում է հանրաքվեի տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները կազմելու վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում։ Ելակետային են տեղամասային հանձնաժողովի կողմից հատ-հատ հաշվելու միջոցով ստացված տվյալները:

2. Ընտրատարածքային հանձնաժողովը հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալների մուտքագրումը համակարգիչ, ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:

3. Ընտրատարածքային հանձնաժողովը հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեկ օրինակը քվեարկության ավարտից 24 ժամ հետո ներկայացնում է կենտրոնական հանձնաժողով:

4. Հանրաքվեի ժամանակ ընտրատարածքային հանձնաժողովն ընտրատարածքում քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում ուսումնասիրում է տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումները, ուսումնասիրության արդյունքներն ամփոփում է հանձնաժողովի նիստում և այդ մասին ընդունած որոշումը ներկայացնում կենտրոնական հանձնաժողով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։