Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 32. Տեղամասային հանձնաժողովի` քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 32. Տեղամասային հանձնաժողովի` քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը

1. Տեղամասային հանձնաժողովը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների հաշվարկները, կազմում է հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, դրանում նշելով`

1) տեղամասում հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում (այդ թվում` քվեարկության օրը հանրաքվեի տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակում) ընդգրկված քաղաքացիների թվերը` առանձին-առանձին.

2) հանրաքվեի տեղամասում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակում և լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերի գումարին.

3) քվեարկության մասնակիցների թիվը (լրացվում է գրանցված և քվեաթերթիկներ ստացած քաղաքացիների ստորագրությունների թիվը).

4) տեղամասային հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը և ելունդների համարները (լրացնում է ընտրատարածքային հանձնաժողովը).

5) մարված քվեաթերթիկների (չօգտագործված և քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կողմից ոչ ճիշտ լրացված կամ վնասված և հետ տված քվեաթերթիկներ) ընդհանուր թիվը.

6) անվավեր քվեաթերթիկների թիվը.

7) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

8) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

9) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը:

2. Արձանագրության կազմումը և ստորագրումը, տեղամասում դրա հրապարակումը, հանրաքվեի փաստաթղթերը փաթեթավորելը և ընտրատարածքային հանձնաժողովին ներկայացնելը իրականացվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։