Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-07-18-ից մինչև 2018-04-09։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 12-ի ՀՕ-225 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 12-ի ՀՕ-225 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «18 տարին լրացած քաղաքացիները» բառերը փոխարինել «հանրաքվեի անցկացման օրը 18 տարին լրացած քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրություններին մասնակցելու համար սահմանված կարգով» բառերով.

2) 3-րդ մասը «դատապարտված և» բառերից հետո լրացնել «քրեակատարողական հիմնարկում» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները, ձերբակալված կամ կալանավորված անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները հանրաքվեին մասնակցում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանրաքվեն կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգով, որին կարող են մասնակցել ընտրական օրենսգրքով համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։