Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Կենտրոնական հանձնաժողովի լիազորությունները

1. Կենտրոնական հանձնաժողովը հանրաքվեն կազմակերպող և հանրաքվեի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմին է, որի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կենտրոնական հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ.

2) ընդունում է իր և ստորադաս հանձնաժողովների կանոնակարգերը.

3) կազմակերպում և անցկացնում է հանրաքվեի անցկացման մասնագիտական դասընթացները, սահմանում դասընթացներ կազմակերպելու և որակավորում շնորհելու կարգը.

4) վերահսկողություն է իրականացնում հանրաքվեի օրենսդրության միատեսակ կիրառման նկատմամբ.

5) սահմանում է քվեաթերթիկների, արձանագրությունների և հանրաքվեի այլ փաստաթղթերի ձևերը, նմուշները, դրանց լրացման և պահպանման կարգը, հանրաքվեի հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ փաստաթղթերով.

6) իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են կատարման հանրապետության ողջ տարածքում.

7) վերացնում, ուժը կորցրած, անվավեր կամ չեղյալ է ճանաչում հանձնաժողովների` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին հակասող որոշումները.

8) լսում է հանրաքվեի հանձնաժողովների և պետական մարմինների հաղորդումները հանրաքվեի նախապատրաստման ու անցկացման մասին.

9) հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին.

10) կազմակերպում է հանրաքվեի դրվող Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև հանրաքվեի դրվող օրենքի նախագծերի հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով.

11) ընդունում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված որոշումներ, հանրաքվեի գործընթացները կանոնակարգելու նպատակով ընդունում է սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին չհակասող որոշումներ.

12) հրապարակում է ուսումնական ձեռնարկ տեղամասային հանձնաժողովների անդամների, վստահված անձանց և դիտորդների համար.

13) սահմանում է հանրաքվեի հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը.

14) հաստատում է քվեատուփի նմուշը (չափսերը).

15) իրականացնում է վերահսկողություն քարոզչության ֆինանսավորման հիմնադրամների նկատմամբ.

16) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաև հանրաքվեին վերաբերելի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։