Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Ընտրատարածքային հանձնաժողովների լիազորությունները
1. Ընտրատարածքային հանձնաժողովի՝ սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Ընտրատարածքային հանձնաժողովը`
1) վերահսկողություն է իրականացնում ընտրատարածքում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ.
2) սահմանում է հանրաքվեի տեղամասերի հերթական համարները` կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան, և այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում կենտրոնական հանձնաժողով.
3) իր և տեղամասային հանձնաժողովների գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում կենտրոնական հանձնաժողով.
4) քննարկում է տեղամասային հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումները (բողոքները), վերանայում կամ վերացնում է տեղամասային հանձնաժողովների` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին հակասող որոշումները.
5) սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան՝ իրականացնում է քվեարկության արդյունքների աղյուսակավորում.
6) հետևում է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները կազմելուն և համընդհանուր ծանոթացման համար դրանք հանրաքվեի տեղամասերում ներկայացնելուն.
7) վերահսկում է հանրաքվեի տեղամասային կենտրոնների` սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան կահավորումը.
8) վերահսկողություն է իրականացնում տեղամասային հանձնաժողովների կողմից սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ.
9) անվավեր է ճանաչում հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքները.
10) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված և հանրաքվեին վերաբերելի այլ լիազորություններ:»: