Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 12. Պետական հսկողությունը Ներդրումային ծրագրի իրականացման նկատմամբ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Պետական հսկողությունը Ներդրումային ծրագրի իրականացման նկատմամբ

1. Սույն օրենքով կարգավորվող հարաբերություններում Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինն է:

2. Մաստեր պլանի հաստատումից հետո ծրագիր իրականացնողը պարտավոր է մինչև գործարանի կառուցման ավարտը և փաստացի գործարկումը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ երկու ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ներկայացնել գործարանի կառուցման հաշվետվություն` մաստեր պլանով սահմանված ձևով և բովանդակությամբ:

3. Լիազոր մարմինը Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում մոնիթորինգի իրավունք ունի առանց միջամտելու ծրագիր իրականացնողի բնականոն գործունեությանը: Մոնիթորինգ իրականացնելիս լիազոր մարմինը տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ կարող է պահանջել սույն օրենքով նախատեսված պարտավորությունների և մաստեր պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվություն, որը պետք է ներկայացվի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում, ուսումնասիրել հաշվետվությամբ ներկայացված տեղեկատվությունը և ներկայացնել առաջարկություններ, ինչպես նաև մոնիթորինգի արդյունքների հիման վրա տեղեկացնել սույն օրենքով և մաստեր պլանով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ դրանցից շեղումների վերաբերյալ:

4. Ծրագիր իրականացնողը սույն օրենքի հիման վրա իրեն փոխանցված գույքը կամ իրավունքը երրորդ անձի փոխանցելիս պարտավոր է ստանալ լիազոր մարմնի համաձայնությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։