Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ՄԱՍՆԱՎՈՐ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ԳՐԱՎԸ, ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Հոդված 9. Լցակույտերի և պոչատարի լցակույտերի ծավալների որոշումը
Հոդված 9. Լցակույտերի և պոչատարի լցակույտերի ծավալների որոշումը
1. Պետական լցակույտերի, Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանձնվող` Արծվանիկի պոչամբարում 2012 թվականի հունվարի 1-ից հետո կուտակված և կուտակվող լցակույտերի, ինչպես նաև մասնավոր լցակույտերի ծավալները յուրաքանչյուր դեպքում որոշվում են` հիմք ընդունելով ու վկայակոչելով Ողջիի պոչամբարի, Փխրուտի պոչամբարի և Արծվանիկի պոչամբարի փաստացի չափերը և դրանց տարածքում` երկրի մակերևույթի վրա, փաստացի կուտակված ապարները:
2. Պոչատարի լցակույտերի ծավալները որոշվում են սույն օրենքի շրջանակներում ծրագիր իրականացնողի կողմից լիազոր մարմնին ներկայացվող հաշվետվությունների հիման վրա: