Հոդված 15. Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով լցակույտերը և պոչատարի լցակույտերը սեփականության իրավունքով հանձնելու առնչությամբ արտոնությունները
Հոդված 15. Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով լցակույտերը և պոչատարի լցակույտերը սեփականության իրավունքով հանձնելու առնչությամբ արտոնությունները
1. Արծվանիկի պոչամբարում մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կուտակված պետական լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքի հանձնումը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը, գույքային իրավունքների փոխանցումը վերջինիս կամ նրա իրավահաջորդին` սույն օրենքի ուժով, ազատվում է բոլոր հարկերից և այլ պարտադիր վճարներից:
2. Արծվանիկի պոչամբարի լցակույտերը և պոչատարի լցակույտերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանձնելու հետ կապված՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը կամ նրա իրավահաջորդը սույն օրենքի ուժով ազատվում է բոլոր կիրառելի հարկերից և այլ պարտադիր վճարներից:
3. Ներդրումային ծրագրի և մաստեր պլանի շրջանակներում պետական լցակույտերի, պոչատարի լցակույտերի, այլ գույքի և գույքային իրավունքների փոխանցումը, սեփականության իրավունքով հանձնումը ծրագիր իրականացնողին ազատվում է բոլոր հարկերից և այլ պարտադիր վճարներից (բացառությամբ համայնքային բյուջե վճարվողի):
4. Սույն օրենքով սահմանված Ներդրումային ծրագրի և մաստեր պլանի շրջանակներում այլ գույքի և գույքային իրավունքների փոխանցումը, սեփականության իրավունքով հանձնումը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատվում է բոլոր հարկերից և այլ պարտադիր վճարներից: