Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության և համայնքների գործողությունները մաստեր պլանը հաստատվելուց հետո

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության և համայնքների գործողությունները մաստեր պլանը հաստատվելուց հետո

1. Մաստեր պլանի հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համապատասխան համայնքները ուղղակի վաճառքի ձևով` հողամասերի կադաստրային արժեքի չափով հատուցման դիմաց, ծրագիր իրականացնողի սեփականությանը կհանձնեն համայնքի սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնց տարածքում նախատեսվում է կառուցել գործարանը` ըստ մաստեր պլանի:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված հողամասերի նպատակային նշանակությունը չի համապատասխանում գործարանը կառուցելու և շահագործելու համար անհրաժեշտ նպատակային նշանակությանը, ապա համապատասխան համայնքները հողամասերն օտարելու օրվանից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում կնախաձեռնեն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում կփոփոխեն դրանց նպատակային նշանակությունը: Հողամասերի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքի տարբերության գումարները վճարում է ծրագիր իրականացնողը:

3. Եթե հաստատված մաստեր պլանով անհրաժեշտ լինի օգտագործել Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող այնպիսի հողամաս, որը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին համապատասխան, չի կարող սեփականության իրավունքով պատկանել իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ հողամասերի նկատմամբ մաստեր պլանը հաստատվելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանվող սերվիտուտը սույն օրենքի ուժով կլինի անվճար և մշտական:

4. Հայաստանի Հանրապետությունը և համապատասխան համայնքները Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում աջակցում են ծրագիր իրականացնողին, այդ թվում` իրենց իրավասությունների շրջանակում ցուցաբերում են անհրաժեշտ մասնագիտական, տեղեկատվական, արխիվային աջակցություն, ծրագիր իրականացնողի և գործարանի կարիքներն ապահովելու համար հնարավոր ողջամիտ կարճ ժամկետում ծրագիր իրականացնողի հետ կնքում են սույն օրենքից և հաստատված մաստեր պլանից բխող պայմանագրերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։