Հոդված 14. Ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գույքի և գույքային իրավունքների փոխանցման առնչությամբ արտոնությունները
Հոդված 14. Ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գույքի և գույքային իրավունքների փոխանցման առնչությամբ արտոնությունները
1. Ծրագիր իրականացնողը սույն օրենքի ուժով ազատվում է բոլոր կիրառելի հարկերից և այլ պարտադիր վճարներից (բացառությամբ համայնքային բյուջե վճարվող), որոնք առաջանում են կապված պետական լցակույտերի, պոչատարի լցակույտերի, մաստեր պլանով նախատեսված գույքային իրավունքների փոխանցումների հետ, ինչպես նաև սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված` մասնավոր լցակույտերի նկատմամբ բռնագանձում տարածելու հետևանքով ծրագիր իրականացնողի սեփականության իրավունքի դադարման և Հայաստանի Հանրապետությանը դրանց հետ փոխանցման դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում գույքային իրավունքների պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վճարների վրա, որոնք ծրագիրն իրականացնողի կողմից ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: