Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆԸ

Հոդված 5. Մաստեր պլանի հաստատումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Մաստեր պլանի հաստատումը

1. Ծրագիրն իրականացնողը մաստեր պլանը պետք է մշակի և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացված մաստեր պլանը` որպես հիմնադրութային փաստաթուղթ, պետք է սահմանված կարգով նախապես անցած լինի օրենսդրությամբ սահմանված պետական փորձաքննություններ:

3. Ներկայացված մաստեր պլանը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուսումնասիրում և հաստատում է երկու ամսվա ընթացքում կամ այդ նույն ժամկետում ծրագիրն իրականացնողին հիմնավոր կերպով առաջարկում է մաստեր պլանում կատարել ուղղումներ և (կամ) փոփոխություններ, եթե այդպիսի փոփոխությունները պայմանավորված են մաստեր պլանը Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տեխնիկական անվտանգության և այլ հարցերով` իրավական ակտերով նախատեսված պարտադիր պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, կամ եթե այդպիսի փոփոխությունները պայմանավորված են սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված` մաստեր պլանի իրականացման նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու նպատակով սահմանված արտադրական ցուցանիշների մեծությամբ կամ կատարողականով: Դրանից տարբերվող` նպատակահարմարության նկատառումներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կարող առաջարկել ուղղումներ և/կամ փոփոխություններ կատարել մաստեր պլանում:

4. Ծրագիր իրականացնողը մաստեր պլանում ուղղումներ և (կամ) փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկներն ընդունելու և դրանք մաստեր պլանում արտացոլելու դեպքում եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացնում այդ առաջարկության հիման վրա լրամշակված մաստեր պլանը, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է երկամսյա ժամկետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։