Հոդված 4. Մաստեր պլանի նշանակությունը և բովանդակությունը
Հոդված 4. Մաստեր պլանի նշանակությունը և բովանդակությունը
1. Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Ծրագիր իրականացնողը մշակում է մաստեր պլան:
2. Ներդրումային ծրագիրն իրականացվում է մաստեր պլանին համապատասխան:
3. Մաստեր պլանը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Մաստեր պլանը պետք է ներառի տեղեկատվություն`
1) ծրագրի իրականացման հիմնական նպատակների մասին.
2) հիմնական և միջանկյալ փուլերի վերաբերյալ, ներառյալ՝ առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա` դրանց ակնկալվող ժամկետների հաշվարկը.
3) նախատեսվող ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ.
4) տեխնոլոգիական, ճարտարապետանախագծային և շինարարական սկզբունքային լուծումների վերաբերյալ.
5) սոցիալական ազդեցության մասին, այդ թվում`
ա. բնակչության կենսամակարդակի բարելավման դրույթներ,
բ. համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացին մասնակցության վերաբերյալ.
6) աշխատանքի անվտանգության, աշխատակիցների առողջության պահպանության և շրջակա միջավայրի պահպանության սահմանված կանոնների և նորմերի վերաբերյալ.
7) մաստեր պլանի իրականացման նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու նպատակով սահմանվող արտադրական ցուցանիշների վերաբերյալ` համաձայն հավելված 3-ի:
5. Մաստեր պլանում չի ներկայացվում ծրագիրն իրականացնողի առևտրային և գաղտնի տեղեկատվությունը, դետալացված բիզնես պլանը և այլ ֆինանսական ու տնտեսական տվյալներ: