Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ՄԱՍՆԱՎՈՐ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ԳՐԱՎԸ, ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Հոդված 8. Պետական լցակույտերի և պոչատարի լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը ծրագիր իրականացնողին

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Պետական լցակույտերի և պոչատարի լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը ծրագիր իրականացնողին

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից սույն օրենքի ուժով Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ծրագիր իրականացնողին է փոխանցվում այն պետական լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքը, որոնք կուտակված են Ողջիի պոչամբարում և Փխրուտի պոչամբարում:

2. Արծվանիկի պոչամբարում մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կուտակված լցակույտերը, ինչպես նաև Արծվանիկի պոչամբարի լցակույտերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու պահից սույն օրենքի ուժով փոխանցվում են ծրագիր իրականացնողի սեփականությանը:

3. Ծրագիր իրականացնողի փաստացի տիրապետմանը պետական լցակույտերը համարվում են հանձնված՝ վերջինիս կողմից դրանց ընդունման մասին լիազոր մարմին գրավոր տեղեկացնելու հաջորդ օրվանից:

4. Պոչատարի լցակույտերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը անցնելու պահից սույն օրենքի ուժով փոխանցվում են ծրագիր իրականացնողի սեփականությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։