Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը, նպատակները և խնդիրները
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը, նպատակները և խնդիրները
1. Սույն օրենքը կարգավորում է Ներդրումային ծրագրի իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն օրենքի նպատակը Ներդրումային ծրագրի իրականացման համար իրավական կարգավորումների ապահովումն է, որը կապված է`
1) արտադրական լցակույտերի մշակման նոր տեխնոլոգիայի ներդրման և Հայաստանի Հանրապետությունում կիրառման հետ.
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնապահպանական վիճակի բարելավման, Հայաստանի Հանրապետության և մասնավորապես Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման հետ.
3) Ներդրումային ծրագրի իրականացման իրավական հիմքերի ապահովման հետ:
3. Սույն օրենքի հիմնական խնդիրներն են`
1) Ներդրումային ծրագրի իրականացման համար իրավական երաշխիքների ապահովումը.
2) Ներդրումային ծրագրի առնչությամբ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների, Ներդրումային ծրագիրն իրականացնող անձի իրավունքների և պարտականությունների նկարագրումը և սահմանազատումը.
3) Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կամ նրա իրավահաջորդի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի նկատմամբ իրավունքների առանձնահատկությունների սահմանումը: