Հոդված 1. Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման Ներդրումային ծրագիրը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում տեղակայված Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կամ նրա իրավահաջորդի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի սակավաթափոն մշակման Ներդրումային ծրագիրը (այսուհետ` Ներդրումային ծրագիր) «Ալյոտիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջարկած և հիմնավորած գործողությունների համալիրն է, որն ուղղված է նշված արտադրական լցակույտերի մշակման տեխնոլոգիայի ներդրմանն ու կիրառմանը և այդ նպատակով գործարանի կառուցմանն ու շահագործմանը: