Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 12. Կոոպերատիվին անդամագրվելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Կոոպերատիվին անդամագրվելը

1. Կոոպերատիվի պետական գրանցումից հետո կոոպերատիվին անդամագրվելու (լիիրավ անդամ դառնալու) ցանկություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք կոոպերատիվի գործադիր մարմին ներկայացնում են գրավոր դիմում:

2. Կոոպերատիվի գործադիր մարմինը գրավոր դիմումը ներկայացնում է առաջիկա ընդհանուր ժողովի քննարկմանը:

3. Անդամագրվելու դրական կամ բացասական որոշման մասին դիմողը պատշաճ ծանուցվում է ոչ ուշ, քան որոշման ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Ընդհանուր ժողովի կողմից դիմումի մերժման և վերադարձման պատճառներն (հիմքերն) են.

1) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ֆիզիկական անձին անգործունակ ճանաչելը.

2) իրավաբանական անձի գործունեության դադարեցումը.

3) կանոնադրության պահանջների անհամապատասխանությունը:

5. Դիմողը հանդիսանում է կոոպերատիվի անդամ` ընդհանուր ժողովի կողմից համապատասխան որոշում կայացնելու կամ դրանում նշված օրվանից:

6. Կոոպերատիվը կարող է ունենալ ներդրող անդամ: Ներդրող անդամն ունի խորհրդատվական ձայնի իրավունք: Ներդրող անդամը չի օգտվում կոոպերատիվ գործարքներից: Ներդրող անդամը որպես փոխհատուցում իր ներդրած կապիտալի համամասնությամբ կարող է ստանալ մասնաբաժին` սույն օրենքի 23-րդ հոդվածում նշված առավելագույն տարեկան մասնաբաժնի կրկնապատիկից ոչ ավելի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։