Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 29. Գյուղատնտեսական կոոպերացիայի բնագավառում պետական աջակցության ուղղությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Գյուղատնտեսական կոոպերացիայի բնագավառում պետական աջակցության ուղղությունները

1. Պետությունը սուբսիդավորման, նպատակային ծրագրերի իրագործման, բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորման միջոցով խթանում է գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացումը, ագրոպարենային համակարգում կոոպերատիվների ստեղծումը, վերջիններիս գիտական, կադրային, տեղեկատվական և խորհրդատվական ապահովումը:

2. Գյուղատնտեսական կոոպերատիվների աջակցությունն իրականացվում է պետական ծրագրով, որի մշակման և հաստատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Ծրագիր):

3. Ծրագիրը հիմնական ուղղություններով մշակում և իրականացնում է ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:

4. Ծրագրի իրականացման ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից, դրամաշնորհներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից և ներառվում է լիազորված պետական կառավարման մարմնի բյուջեում` առանձին տողով:

5. Ծրագրի իրականացման բոլոր փուլերում և մակարդակներում կիրառվում են վերահսկողության գործուն մեխանիզմներ: Ընթացիկ և ավարտական հաշվետվությունները լսվում են Հայաստանի Հանրապետության կառավարությունում:

6. Գյուղատնտեսական կոոպերատիվներին պետական աջակցության հիմնական ուղղություններն են՝

1) արդիական տեխնոլոգիաների ներդրման և տեխնիկական հագեցվածության աջակցությունը.

2) գյուղատնտեսական հումք վերամշակող, գյուղատնտեսությունում օգտագործվող ռեսուրսներ մատակարարող և արտադրանքն իրացնող ընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների հաստատման աջակցությունը.

3) արտահանման ներուժ ունեցող կոոպերատիվների արտադրանքի մրցունակությունն արտերկրում բարձրացնելու նպատակով գործարար համաժողովների, ցուցահանդեսների, տոնավաճառների մասնակցության աջակցությունը.

4) խորհրդատվության, ուսուցման և արժանահավատ տեղեկատվության տրամադրման աջակցությունը.

5) գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրմանն աջակցությունը.

6) գյուղատնտեսական վարկերի մատչելիության բարձրացմանն ուղղված քաղաքականության իրականացումը.

7) սննդամթերքի անվտանգության ապահովման և օրգանական գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական ծրագրերի իրականացումը.

8) հողերի բարելավման, ոռոգման, առաջնային սերմնաբուծության, բույսերի պաշտպանության, տոհմաբուծության և անասնաբուժության բնագավառներում միջոցառումների ֆինանսավորումը.

9) կոոպերատիվների կարևորության հասարակական ընկալմանն ուղղված ծրագրերի իրականացումը.

10) կրթության, վիճակագրության, հետազոտությունների գործընթացում կոոպերատիվների առաջնահերթ ներառումը.

11) սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված ուղղություններով աջակցությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։