Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԳՈՒՅՔԸ

Հոդված 23. Կոոպերատիվի ավելցուկի և շահույթի բաշխումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Կոոպերատիվի ավելցուկի և շահույթի բաշխումը

1. Հաշվապահական հաշվեկշռով հաշվարկված տարեկան կոոպերատիվ ավելցուկը բաշխվում է հետևյալ ուղղություններով՝ ըստ հաջորդականության.

1) անբաժանելի ֆոնդի վերականգնում.

2) անբաժանելի ֆոնդին 20 տոկոսի հատկացում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված հաջորդականությամբ տարեկան կոոպերատիվ ավելցուկի բաշխումից մնացորդը կարող է բաշխվել որպես կոոպերատիվ փոխհատուցում կամ լրացուցիչ մասհանում կոոպերատիվի պահուստային ֆոնդերին կամ փայատիրական կապիտալի մասնաբաժնին՝ ըստ անդամների փայի համամասնության՝ տարեկան փայատիրական կապիտալի առավելագույնը հինգ տոկոսի չափով:

3. Կոոպերատիվ շահույթը համապատասխան հարկումից հետո ուղղվում է կոոպերատիվի անբաժանելի ֆոնդ:

4. Ավելցուկի և շահույթի վերաբերյալ վարվում է առանձնացված հաշվապահական հաշվառում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։