Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԳՈՒՅՔԸ

Հոդված 21. Կոոպերատիվի գույքի ձևավորման աղբյուրները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Կոոպերատիվի գույքի ձևավորման աղբյուրները

1. Կոոպերատիվի գույքի ձևավորման աղբյուր են հանդիսանում ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցները: Փոխառու միջոցների մասնաբաժինը կոոպերատիվի գույքի կազմում սահմանվում է կոոպերատիվի կանոնադրությամբ և չի կարող գերազանցել կոոպերատիվի գույքի արժեքի 50 տոկոսը:

2. Կոոպերատիվի սեփական միջոցները ձևավորվում են պարտադիր, լրացուցիչ և կամավոր փայավճարներից, կոոպերատիվի գործունեությունից ստացված միջոցներից, նվիրաբերություններից և քաղաքացիների նվիրատվություններից, արժեթղթերից, բանկերում ներդրված ավանդներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

3. Կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանվում են պարտադիր և կամավոր պահուստային ֆոնդեր:

4. Պարտադիր պահուստային ֆոնդը կոոպերատիվի անբաժանելի ֆոնդն է:

5. Անբաժանելի ֆոնդը ձևավորվում է տարեկան կոոպերատիվ ավելցուկի փոխանցումներից, ինչպես նաև սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ չարգելված այլ աղբյուրներից և կազմում է կոոպերատիվի փայատիրական կապիտալի կեսից ոչ պակաս: Անբաժանելի ֆոնդն օգտագործվում է առաջացած վնասները փակելու և վնասների ապահովագրության նպատակով: Անբաժանելի ֆոնդը չի բաժանվում անդամների միջև և տնօրինվում է սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով: Կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված անբաժանելի ֆոնդի մակարդակն ապահովելու դեպքում կարող է ժամանակավորապես դադարեցվել տարեկան կոոպերատիվ ավելցուկի հատկացումը կոոպերատիվի անբաժանելի ֆոնդին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։