Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԳՈՒՅՔԸ

Հոդված 24. Կոոպերատիվի և կոոպերատիվի անդամների գույքային պատասխանատվությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. Կոոպերատիվի և կոոպերատիվի անդամների գույքային պատասխանատվությունը

1. Կոոպերատիվը պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների համար` կոոպերատիվի սեփականություն հանդիսացող ամբողջ գույքով, և պատասխանատվություն չի կրում կոոպերատիվի անդամների պարտավորությունների համար, բացառապես սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում:

2. Կոոպերատիվի անդամները ֆինանսական պատասխանատվություն են կրում կոոպերատիվի պարտավորությունների համար՝ միայն իրենց ներդրած փայերի մասնաբաժնով:

3. Կոոպերատիվի անդամի անձնական պարտքերի համար նրա փայի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն այդ պարտքերը մարելու համար՝ նրա այլ գույքի անբավարարության դեպքում:

4. Կոոպերատիվի գույքում կոոպերատիվի անդամի ամբողջ փայի վրա բռնագանձում տարածելը կամ դատական ակտի հիման վրա փայն ամբողջությամբ բռնագրավելը կամ բռնագանձելը դադարեցնում է նրա մասնակցությունը կոոպերատիվում:

5. Կոոպերատիվի գույքում կոոպերատիվի անդամի փայի մասնակի բռնագանձման կամ բռնագրավման դեպքում կոոպերատիվի անդամը պարտավորվում է մեկ տարի ժամկետում համալրել կոոպերատիվի անդամների տվյալ պահին փայի նվազագույն արժեքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։