Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 17. Ընդհանուր ժողովի որոշումների ընդունման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Ընդհանուր ժողովի որոշումների ընդունման կարգը

1. Ընդհանուր ժողովն իրավասու է որոշումներ ընդունելու, եթե դրան մասնակցում է կոոպերատիվի անդամների (նրանց ներկայացուցիչների) ընդհանուր թվի կեսից ավելին: Մասնակցության ոչ բավարար լինելու դեպքում հայտարարվում են նոր ընդհանուր ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը: Չկայացած ընդհանուր ժողովի փոխարեն նոր ընդհանուր ժողովի գումարման դեպքում օրակարգի փոփոխություն չի թույլատրվում:

2. Կոոպերատիվի անդամն ընդհանուր ժողովին անձամբ մասնակցելու իր իրավունքը լիազորագրի տրման միջոցով կարող է փոխանցել իր ներկայացուցչին, այդ թվում՝ կոոպերատիվի որևէ այլ անդամի: Մինչև քսան անդամ ընդգրկող կոոպերատիվում մեկ ներկայացուցիչը չի կարող լիազորագրվել ավելի քան երկու անդամի շահերը ներկայացնելու, իսկ քսան անդամից ավելի ընդգրկվածություն ունեցող կոոպերատիվում՝ ավելի քան երեք անդամի շահերը ներկայացնելու համար:

3. Կոոպերատիվի յուրաքանչյուր անդամ ընդհանուր ժողովում ունի մեկ ձայնի իրավունք:

4. Ժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, եթե կոոպերատիվի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

5. Քվեարկությանն իրավասու է մասնակցելու միայն ընդհանուր ժողովի գրանցված մասնակիցը (լիազորված ներկայացուցիչը):

6. Կոոպերատիվի անդամը, որն ամբողջությամբ չի վճարել սահմանված լրացուցիչ փայավճարները, զրկվում է քվեարկության իրավունքից:

7. Կոոպերատիվի միության լիազորագրված ներկայացուցիչներն իրավասու են ներկա լինելու իրենց կազմում ընդգրկված կոոպերատիվների ընդհանուր ժողովին:

8. Ժողովի որոշումները վավեր են ընդհանուր ժողովի անցկացման մասին կոոպերատիվի բոլոր անդամների ծանուցման դեպքում:

9. Ժողովի բացառիկ իրավասությանը պատկանող հարցերի որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ կետերով նախատեսված որոշումների, որոնք ընդունվում են միաձայն և 6-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ կետերով նախատեսված որոշումների, որոնք ընդունվում են մասնակիցների ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ, եթե կոոպերատիվի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

10. Ժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։