Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԳՈՒՅՔԸ

Հոդված 22. Փայը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Փայը

1. Կոոպերատիվի յուրաքանչյուր անդամ ունի մեկ փայի իրավունք:

2. Փայի արժեքը ձևավորվում է`

1) փայավճարներից` պարտադիր, լրացուցիչ և կամավոր.

2) կոոպերատիվ փոխհատուցումներից` ուղղված փայատիրական կապիտալի համալրմանը.

3) կամավոր պահուստային ֆոնդերի հատկացումներից` ընդհանուր ժողովի որոշմամբ:

3. Պարտադիր փայավճարի չափը և վճարման կարգը սահմանվում են սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ: Պարտադիր փայը հավասար է կոոպերատիվի բոլոր անդամների համար: Կոոպերատիվի անդամը պարտավոր է մինչև կոոպերատիվի պետական գրանցումն ամբողջությամբ վճարել պարտադիր փայը:

4. Պարտադիր փայավճարը նոր անդամների համար սահմանվում է կանոնադրությամբ տվյալ պահին նվազագույն փայ ունեցող կոոպերատիվի անդամի փայի արժեքից ոչ պակաս չափով:

5. Կոոպերատիվի զարգացման կամ ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով կոոպերատիվի անդամները ընդհանուր ժողովի որոշմամբ կատարում են լրացուցիչ փայավճարներ: Լրացուցիչ փայավճարը հավասար է կոոպերատիվի բոլոր անդամների համար, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ:

6. Կոոպերատիվի անդամը կարող է կատարել կամավոր փայավճարներ:

7. Փայի արժեքը նվազում է փայատիրական կապիտալի օգտագործման դեպքում, անբաժանելի ֆոնդի անբավարարության պայմաններում, կոոպերատիվի վնասները ծածկելու նպատակով:

8. Կոոպերատիվի յուրաքանչյուր անդամի փայի արժեքը չպետք է գերազանցի կոոպերատիվի փայատիրական կապիտալի 20 տոկոսը:

9. Փայը համարվում է անբաժանելի: Կոոպերատիվի անդամի փայը կարող է օտարվել միայն կոոպերատիվի այլ անդամի, ներառյալ՝ ներդրող անդամին` արդյունքում ավելացնելով վերջինիս փայի արժեքը: Փայի փոխանցումը հաստատում է կոոպերատիվի գործադիր մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։